top of page

հոգեբանական  ծառայություն. հոգեբաններն աշխատում են սաների, նրանց ծնողների և աշխատակիցների հետ, իրականացնում են անհատական և խմբային աշխատանքներ.  

 

լոգոպեդական ծառայություն. իրականացվում են զարգացնող և շտկող անհատական աշխատանքներ, լոգոռիթմիկայի խմբային պարապմունքներ.  

 

 բժշկական ծառայություն. ապահովվում են առողջապահական հսկողությունը, սանիտարական նորմերին համապատասխանող մաքրությունը.  

 

 տրանսպորտային ծառայություն.  հարմարավետ միկրոավտոբուսները երեխաներին տեղափոխում են տարբեր ուղղություններով. բոլոր երթուղիներն ունեն ուղեկցողներ.

 

անվտանգության ծառայություն.  հատուկ պատրաստություն ստացած աշխատակիցներն ապահովում են շուրջօրյա հսկողություն:

ԾԱՌԱՈւԹՅՈւՆՆԵՐ 

 

 

 

 

Պարապմունքները

լեզուներ ՝  ռուսերեն և անգլերեն 

 

 

 

 

 

  •   պար 

  •   ֆիզկուլտուրա

  •    լող

 


Կրթահամալիրի արժանի զավակը

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 25-ամյա փորձառությունն օգնում է նույն սկզբունքներով և ոգով կազմակերպելու մանկակրթարանի սաների առօրյան և կրթադաստիարակչական գործունեությունը:  

ՊԱՅՄԱՆԵՐԸ   

Սնունդ՝

Երեխաներին տրվում է երեքանգամյա առողջ և օգտակար սնունդ:

  Մանկակրթարանը կառուցված և հարդարված է անվտանգության բոլոր կանոններով, երեխաների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխանող, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված կահույքով և գույքով: 
  Մանկակրթարանն ունի հարմարա-
վետ բակ, խաղահրապարակ:
  Մանկակրթարանում աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 09:00-ից և տևում է մինչև 18:00:

bottom of page