top of page

Միջազգային բակալավրիատի բոլոր երեք հանրակրթական ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրը Հայաստանում նախադպրոցական ծրագիրն իրականացնում է «Փոքրիկ ճեմարանական» մանկակրթարանում:

Միջազգային բակալավրիատի նախադպրոցական-տարրական կրթության ծրագիրը իր մեջ ներառում է 3-10 տարեկան երեխաների կրթությունը, որը կրթահամալիրը իրականացնում է Մանկակրթարանում (3-6 տարեկան երեխաներ) և կրտսեր դպրոցում (6-10 տարեկան երեխաներ):

Մանկակրթարանի սաները

Մանկակրթարանում կրթություն են ստանում 2-6 տարեկան երեխաներ. 2-3 տարեկանների համար այն

իրականացվում է ճեմարանական ծրագրով, իսկ 3-6 տարեկանների համար՝ Միջազգային բակալավրիատի

ծրագրով, որը շարունակվում է կրտսեր դպրոցում:

Մանկակրթարանի նպատակը

Ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը:

Կրթահամալիրի կարևորագույն մաս կազմելով և առաջնորդվելով Միջազգային բակալավրիատի սկզբուքներով, անձի ձևավորման այդ կենտրոնական դերակատարումը (հետագայում սովորողի նկարագիրը՝ learner profile) իրականացնում է 3 տարեկանից սկսած, որը սպասելի արդյունքի հասնելու լավագույն

գրավականն է:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

“Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան" կրթահամալիր ՓԲԸ”  
Մանկակրթարան

© 2016 Anania Shirakatsy National Lyceum

Մանկակրթարանի հասցեն
ՀՀ, Երևան, Հակոբ Հակոբյանի 3ա:


Էլեկտրոնային կայք՝ www. shirakatsy. am 
Էլեկտրոնային հասցե՝ info@shirakatsy.am                                      primary@shirakatsy.am                                                              
Հեռախոսներ՝ 011 640102, 093 459174, 010 668281, 010 640102

«Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ
ЗАО «Образовательный комплекс «Армянский национальный лицей им. Ананиa Ширакаци»
“Anania Shirakatsy Armenian National Lyceum” Educational Complex” CJSC

bottom of page